Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն դատարան» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո «վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերով:
2) 7-րդ եւ 8-րդ մասերից հանել «քաղաքացիական» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ փոխկապակցված գործերի քննող երեքական դատավորների նշանակման պահից: