«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի 10-րդ պարբերությունում «ստանդարտացված (բանկային) ձուլակտորների» բառերը փոխարինել «բանկային ձուլակտորների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: