Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7855-25.11.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «տարածվում» բառը փոխարինել «կիրառվում» բառով.

2) «դեպքերի վրա» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «դատավորների թեկնածուների հավակնորդների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների,» բառերը.

2) լրացնել նոր՝ 5.2-րդ մաս.

«5.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակելուց հետո երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը եւ արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝ «3-րդ կետով» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը եւ արդարադատության նախարարը Արդարադատության ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ռեկտորին (այսուհետ՝ Ռեկտոր) են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ձեւավորված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի եւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը երկշաբաթյա ժամկետում կազմում եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ձեւավորված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի եւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը:

3. Ռեկտորի առաջարկը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է դատավորներիի թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը:

4. Դատավորներիի թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը հաստատվելուց հետո՝ ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում, Արդարադատության ակադեմիայում մեկնարկում է ցուցակում ընդգրկված անձանց ուսուցումը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Վճռաբեկ դատարանի դատավորները, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուները ենթակա են վերապատրաստման եւ դրա նկատմամբ տարածվում է սույն հոդվածով նախատեսված անձանց ուսուցման կարգն այնքանով, որքանով այն կիրառելի է:

6. Օրենքում «դատավորների թեկնածությունների (թեկնածուների) հավակնորդների» սահմանումը ներառում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված մրցույթով ձեւավորված հակակոռուպցիոն դատարանների դատավորների թեկնածների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց, բացառությամբ այդ անձանց մասով նախատեսված հատուկ կարգավորումների: