Armenian ARMSCII Armenian
Պ-094-28.08.2007-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կոերցրած ճանաչել «ՀՀ Քրեական օրենսգրքի» (այսուհետ` Օրենք) 318-րդ հոդվածը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ եւ 318-րդ հոդվածների անընդունելի լինելու մասին Հայաստանի եւ միջազգային փորձագետները խոսում էին վաղուց: Բազմաթիվ քննադատություններից հետո 2004 թվականի հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց ՀՀ Քրեական  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որով հիշյալ հոդվածներում նույնպես փոփոխություններ կատարվեցին:

Սակայն փոփոխություններից հետո անգամ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի սկզբունքային խնդիրը չլուծվեց, քանի որ այդ հոդվածով իշխանության ներկայացուցիչները վեր են դասվում շարքային քաղաքացիներից, այսինքն` խախտվում է օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու սկզբունքը:

Այս հիմնավորմամբ սույն օրինագծով առաջարկվում է չեղյալ համարել ՀՀ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածը: