Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7856-25.11.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 12.2-րդ հոդված.

«Հոդված 12.2. Հակակոռուպցիոն դատարանի դատավորի վարձատրությունը

1. Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ում՝

1)

Գլխավոր դատախազ 15.00

տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողեր՝

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ 14.50
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր 14.00

2)

Ինքնավար մարմնի նախագահ 14.00

տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողեր՝

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ 13.50
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր 13.00

3)

Դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի) օգնական 3.88

տողից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող՝

Հակակոռուպցիոն դատարանի դատավորի (այդ թվում՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի) օգնական 6

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: