1) 5-րդ մասը «ժամը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաեւ գլխավոր դատախազին:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաեւ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաեւ հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:».
4) 8-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գլխավոր դատախազին են տրամադրվում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունները:»:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում:»:
Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1) նա սույն օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը չի ներկայացնում որակավորման հանձնաժողով.»:
Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին մասով.
«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:».
2) 16-րդ մասը «եռօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել « իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո անմիջապես» բառերով.
3) 16-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը հաշվի է առնվում դատախազին նշանակելիս:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչությունում պաշտոնի նշանակվելու համար դատախազների կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին տրամադրված Օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 20 օրվա ընթացքում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրավասու է համապատասխան դատախազին հարցադրումներ անելու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատախազներին նշանակելիս հաշվի է առնվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: