Հոդված 1.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «21-րդ եւ 22-րդ կետերով» բառերը փոխարինել «20-րդ եւ 21-րդ կետերով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաեւ անձի (այդ թվում՝ փաստաբանական գործունեություն իրականացնող անձի)՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաեւ նրա հիմնադրած կամ նրա կողմից ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության օրինականության, ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: