Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-703-04.08.2020,01.12.2020-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին:»:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«6. Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման եւ դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է մինչեւ 24 աշխատանքային օր, որը հաշվեքննության ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 24 աշխատանքային օրով` հաշվեքննիչ պալատի որոշմամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: