Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-337, ընդունված 05.06.2002թ.) 40-րդ հոդվածում ավելացնել նոր 7-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.
«7) համայնքի տարածքում տալիս է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում հանրային օտարման թույլտվություն»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: