Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում`
Արտակարգ իրավիճակների նախարարության ընկերությունների ցանկը 90119 ծածկագրի կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 43.1 կետով.
43.1 | 90124 | «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ | Քաղ.Երեւան, Անաստաս Միկոյան փող. 109/8 շենք |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: