Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում ««Հարկային ծառայության մասին»» բառերից հետո լրացնել «,«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) Հակակոռուպցիոն կոմիտեն:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել
«, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերը.
2) 1-ին մասում՝
ա. «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել
«Հակակոռուպցիոն կոմիտեի,» բառերը.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումն ապահովում է միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեն» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում՝ «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերը.
2) 3-րդ մասում՝ «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեն» բառերը.
2) 6-րդ մասում՝ «ռազմական ոստիկանության» բառից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի վերջին նախադասությունում՝ «ազգային անվտանգության ծառայության տնօրենը» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերը:
2) 4-րդ մասի առաջին պարբերությունում՝ «ազգային անվտանգության ծառայության տնօրենը» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ միջնաժամկետ ծրագրային առումով կառաջանան հետեւյալ ծախսերը.
Աշխատավարձ, կոմունալ, գրասենյակային ծախսեր եւ այլն-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 5"163"483"900 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ)
Շենքային պայմաններ-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 2"563"000"000 ՀՀ դրամ
Տեխնիկական հագեցվածություն- 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 285"500"000 ՀՀ դրամ
Տրանսպորտային հագեցվածություն 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 192"000"000 ՀՀ դրամ
Հարկ է նշել, որ վերոնշյալ ծախսերից 1 մլրդ ՀՀ դրամն արդեն նախատեսված է 2021 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 10"07"2020թ. թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ (հավելված 6):
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1922-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարգանքով՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ