Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) Հակակոռուպցիոն կոմիտեն:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերը.
2) 1-ին մասում՝
ա. «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել
«Հակակոռուպցիոն կոմիտեի,» բառերը.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումն ապահովում է միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեն» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում՝ «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերը.
2) 3-րդ մասում՝ «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեն» բառերը.
2) 6-րդ մասում՝ «ռազմական ոստիկանության» բառից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի վերջին նախադասությունում՝ «ազգային անվտանգության ծառայության տնօրենը» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերը:
2) 4-րդ մասի առաջին պարբերությունում՝ «ազգային անվտանգության ծառայության տնօրենը» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը: