Armenian ARMSCII Armenian
Կ-7951-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»  2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Հարկային ծառայության մասին»,» բառերից հետո լրացնել ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հակակոռուպցիոն կոմիտեն:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը  «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

Հոդված  5. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «քրեակատարողական ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.

2) 2-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.

3) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով.

4) 6-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: