Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-185, ընդունված 09.01.1998թ., այսուհետ` Օրենք ) 7-րդ հոդվածում ավելացնել նոր «ը» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.
«ը) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարման թույլտվություն տալու համար»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասից հետո ավելացնել նոր 51 մաս hետեւյալ բովանդակությամբ.
«51 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ը» ենթակետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50000 դրամ:»
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: