Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3.1-ին մասի «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի իմաստով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեում» բառերը:
Հոդված 3. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեում» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեում» բառերը:
Հոդված 5. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ հոդված՝
«Հոդված 14.4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:
2. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում եւ (կամ) Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար՞
4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
Հոդված 6.
Օրենքի 1-ին հավելվածում՝
1) Գլխավոր դատախազ | 15.00 |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ տող՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ | 14.50». |
2) Ինքնավար մարմնի նախագահ | 14.00 |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ տող՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ | 14.00». |
3) «Դատական դեպարտամենտ» բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ բաժին.
« Հակակոռուպցիոն կոմիտե | |
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ եւ նրանց տեղակալներ, Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչ | 13.50 |
Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ եւ նրա տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի կենտրոնական մարմնի ավագ քննիչ | 13.25 |
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ | 13.00 |
Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ հետաքննիչ | 10.50 |
Հակակոռուպցիոն կոմիտեի հետաքննիչ | 10.00 |
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրը: