Հոդված 1. «Պետական պաշտոններ եւպետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաեւհատուկ մասնագիտացման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «, առանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասի՝
ա. «, հատուկ քննչական ծառայությունում» բառերը հանել,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով:»:
2) 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «առանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Առանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով եւսույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաեւառանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ եւ14.4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ հոդվածով:
«Հոդված 14.4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:
2. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում եւ(կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին, որպես առանձնակի ռիսկային եւմասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով:»:
Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերով:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւմասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով:»:
Հոդված 11. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) հանել հետեւյալ տողերը.
ա. | «Հատուկ քննչական ծառայության պետ | 12.00», |
բ. | «Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ | 8.50», |
գ | ||
8.00 | ||
7.50 | ||
7.00 | ||
6.00». |
2) | «Գլխավոր դատախազ | 15.00» |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ | 14.50». |
3) | «Ինքնավար մարմնի նախագահ | 14.00» |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ | 14.00». |
4) «Դատական դեպարտամենտ» բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բաժնով.
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ | 8.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ | 7.75 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչ, Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ | 7.50 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ | 7.25 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ | 7.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր | 5.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր | 4.50»: |
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: