1) առաջին պարբերությունում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի եւ նրա փամփուշտների նոր տեսակներ (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական եւ այլ զենքի, դրա փամփուշտների եւ ռազմամթերքի շրջանառության, ինչպես նաեւ մարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով Պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները եւ դրանցից բխող կառավարության որոշումները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտե մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը: