Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7957-04.12.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 1-ին կետի «(այսուհետ՝ քննիչներ)» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների» բառերը.

2) 1-ին մասի 2-րդ կետի «(այսուհետ՝ քննիչներ)» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը.

3) 1-ին մասի 4-րդ կետի «(այսուհետ՝ քննիչներ)» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերը.

4) 2-րդ մասի «եւ Հատուկ քննչական ծառայության մասին» բառերը փոխարինել «,«Հատուկ քննչական ծառայության մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»» բառերով.

5) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ուսուցումն Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը եւ Հակակոռուպցիոն կոմիտեն:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետում «քննիչները» բառից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 5-րդ կետ.

«5. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք՝ բացառությամբ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ կետ.

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուներին կարգապահական տույժի է ենթարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի 4-րդ կետում «դատախազների թեկնածությունների ցուցակից» բառերից հետո լրացնել «կամ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից» բառերը, իսկ «կամ գլխավոր դատախազին» բառերից հետո՝ «կամ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին» բառերը:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ մաս.

«1.3. Անձին Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից հանելու դեպքեր են՝

1) Արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից.

2) նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձաշրջանը.

3) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մաս.

«2.2. Սույն հոդվածի 1.3 մասով նախատեսված դեպքերում անձին Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ որոշումն ընդունում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Ռեկտորի ներկայացմամբ:».

3) 3-րդ մասում «Խորհուրդը» բառից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքանավար պաշտոնների թեկնածուների մասով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,» բառերը.

4) 4-րդ մասում «Դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քննիչների» բառից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «քննիչների» բառից առաջ լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների,» բառերը.

2) 2-րդ մասի 4-ին կետում «քննիչների» բառից առաջ լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց,» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.3-րդ մաս.

«7.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.4-րդ մաս.

«7.4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ռեկտորը մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «քննչական կոմիտե» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտե,» բառերը.

2) 2-րդ մասում «հատուկ քննչական ծառայության քննիչների մասով» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով,» բառերը.

3) 3-րդ մասում «դատախազի թեկնածությունների» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների» բառերը, իսկ «գլխավոր դատախազությունը» բառերից հետո՝ «Հակակոռուպցիոն կոմիտեն» բառերը:

4) 4-րդ մասում «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերը.

5) 7-րդ մասում «ծառայության քննիչների մասով» բառերից հետ լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց եւ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների մասով» բառերը:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «դատավորների թեկնածուների» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների» բառերը, իսկ «դատախազների» բառից հետո՝ «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների» բառերը.

2) 6-րդ մասը «քննիչները» բառից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք,», «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերից հետո՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,», իսկ «դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց» բառերից հետո՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց,» բառերը:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.3-րդ մաս.

«2.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցման ժամկետները սահմանում է Խորհուրդը:».

2) 5-րդ մասում «Դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների,» բառերը:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում «38.1-ին հոդվածով սահմանված անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց» բառերը:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասում «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերից հետո լրացնել ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,» բառերը:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մաս.

«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձեւավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած երեք Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող եւ արդարադատության նախարարի նշանակած՝ գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.2-րդ մաս.

«7.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու եւ լուծելու համար ձեւավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ եւ արդարադատության նախարարի նշանակած՝ գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:»:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում» բառերը:

Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում,» բառերը.

2) 2-րդ մասում «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում,» բառերը.

3) 4-րդ մասում «քննիչը» բառից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը,» բառերը:

Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ արդարադատության նախարարի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ուսումնառության եւ վերապատրաստման ծրագրերը: