Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7959-04.12.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ 207-Ն օրենքի 1-ին հոդվածում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեում» բառերը:

Հոդված 2. 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 11-րդ կետով.

«11) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի համար»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտե մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը: