Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում «հատուկ քննչական ծառայության պետը՝ հատուկ քննչական ծառայության համար» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի համար» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: