Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.3-րդ կետով.
«9.3) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում անդամ նշանակելու վերաբերյալ դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածու.»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում՝ Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նշանակում է Մրցութային խորհրդի անդամ՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: