Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների`» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 4.1-րդ կետից հանել «եւ հետբուհական մասնագիտական» բառերը,
2. 17.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«17.2. որակավորումների ազգային շրջանակ (ՈԱՇ)՝կրթության համակարգի բոլոր մակարդակներում շնորհվող որակավորումների բնութագրերի ամբողջություն, որը ընդգրկում է կրթության յուրաքանչյուր մակարդակում ուսումնառության արդյունքների կամ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքի, կարողությունների (կոմպետենցիայի) եւ հմտությունների ընդհանրական բնութագրիչները.»:
3. Ուժը կորցրած ճանաչել 10-13-րդ, 20-րդ եւ 22-25-րդ կետերը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի`
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:
Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Արցախի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատությունում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ուսանողի հետ կնքված նպատակային ուսումնառության համարպայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ ուսանողի պարտավորությունը` ուսումնառության ընթացքում ուսումնառությունից կամ զինվորական պատրաստությունից հեռացվելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ընթացքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու այդ հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը: Վճարված գումարի 50 տոկոսը բուհը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 40 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ 10 տոկոսը փոխանցում է ուսանողի ռազմական պատրաստությունն իրականացրած ռազմաուսումնական հաստատությանը:»:
2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների կրթության իրավունքն ապահովելու համար»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «կազմակերպական-իրավական ձեւից» բառերից հետո լրացնել «բացառությամբ բարձրագույն կրթության» բառերը:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի`
1. 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. 4-րդ մասում «հանրակրթական եւ» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին» բառերը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «ձեւերով» բառից հետո լրացնել «բացառությամբ բարձրագույն կրթության ծրագրերի» բառերը:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ 4-րդ կետից հանել «մասնագիտական» բառը, իսկ 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի`
1. 4-րդ մասից հանել «Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:» բառերը,
2. 6-րդ մասի «մասնագիտական» բառը փոխարինել «նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական» բառերով,
3. 7-րդ մասում «, մասնագիտական միջին եւ բարձրագույն» բառերը փոխարինել «եւ միջին մասնագիտական» բառերով,
4. 8-րդ մասում «մասնագիտական միջին եւ բարձրագույն» բառերը փոխարինել «միջին մասնագիտական» բառերով:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի`
1. 1-ին մասից հանել «պետական եւ ոչ պետական»:» բառերը,
2. 4-րդ մասի՝
1) 1-ին պարբերությունում «միջին» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը, իսկ «բարձրագույն» բառից հետո հանել «մասնագիտական» բառը,
2) 2-րդ պարբերությունից հանել «մասնագիտական» բառը,
3. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,
4. 6-րդ մասից հանել «պետական եւ հավատարմագրված ոչ պետական»բառերը:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ բարձրագույն» բառերը:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններումհամապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`
1. Վերնագրից եւ 1-ին մասի բարձրագույն բառից հետո հանել «մասնագիտական» բառը,
2. 2-6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝
«7. Բարձրագույն կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով»:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքներով:»:
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 4-րդ կետից հանել «եւ բարձրագույն մասնագիտական» բառերը,
2. 5-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերը:
Հոդված 17. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 5-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերը,
2. 8-րդ կետից հանել «եւ բարձրագույն մասնագիտական» բառերը,
3. 9-րդ կետում «եւ բարձրագույն» բառերը փոխարինել «մասնագիտական» բառով,
4. 10-րդ կետում «հաստատում է» բառերից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերը,
5. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
6. 14-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերը:
Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «օրենքին» բառից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքին» բառերը,
2. 6-րդ մասում «սահմանազատվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով եւ» բառերը:
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «միջին» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը, իսկ «բարձրագույն» բառից հետո հանել «մասնագիտական» բառը,
2. 4-9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 21. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «պետական կամ հավատարմագրված ոչ պետական» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերով:
Հոդված 22. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով»:
Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածը չի տարածվում բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների վրա»:
Հոդված 24. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածը չի տարածվում բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների վրա»:
Հոդված 25. Օրենքի 49-րդ հոդվածի՝
1. 6-րդ եւ 8-րդ մասերից հանել «եւ բարձրագույն» բառերը,
2. 9-րդ մասի «Սովորողներն» բառից առաջ լրացնել «Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների» բառերը,
3. 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«10. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ՝ մինչեւ 2023-2024 ուսումնական տարվա ավարտը մասնակցելով պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների կազմակերպվող ամփոփիչ ատեստավորման գործընթացին` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, որը հաստատվում է մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը:»:
Հոդված 26. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «(պրոֆեսորադասախոսական)» բառը փոխարինել «, ակադեմիական» բառով:
Հոդված 27. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:»:
Հոդված 28.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից: