Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 22-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: