Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 6-րդ մասում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում «Բարձրագույն կամ» բառերը փոխարինել «Պետության կողմից հիմնադրված բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինները ձեւավորվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան:» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: