Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավր, մագիստրոս, դոկտոր)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 13-րդ մասում «բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների», «(բակալավր, մագիստրոս)» բառերը «(բակալավր, մագիստրոս, դոկտոր)», իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի`«9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`
1. 7-րդ եւ 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
Բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացում | ԿՄ | ||||||||
Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացում |
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացում |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 30-ից: