Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1. 8.5.3 կետում «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացման համար» բառերով:
2. 8.5.5 կետում «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացման համար» բառերով:
3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5.6-րդ կետով.
«8.5.6 | Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 30-ից: