Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7976-04.12.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի՝

1. «ասպիրանտների» բառից հետո լրացնել «պետությունից ստացվող ուսանողական ֆինանսական խրախուսումները,» բառերը, իսկ «ինչպես նաեւ» բառերից հետո՝ «բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների այն ուսանողական ֆինանսական խրախուսումները եւ միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների» բառերը,

2. «ասպիրանտների,» բառը հանել:

Հոդված 3. Սույն օրենսգրքի 1-ին հոդվածը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդումնան մասին



1. Անհրաժեշտությունը.

Միջոցառման գլխավոր նպատակն է կրթության եւ գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ԱԺ 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «4.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնի 3-րդ պարբերությունից եւ  բարձրագույն կրթության ոլորտի եւ գիտության ոլորտի համապատասխան բաժինների դրույթներից:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության եւ թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք եւ իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար:

Օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում եւ Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության եւ տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության եւ կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության եւ գիտության ֆինանսավորման արդյունավետության եւ գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Օրինագծի հիմնական նպատակներն են.

ա) բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը եւ խտրականության բացառումը, թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը,

բ) բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությանը նպաստելը,

գ) հայագիտական հետազոտությունների գերակայությունը,

դ) կրթված, զարգացած եւ մրցունակ անհատի ձեւավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը,

ե) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին եւ Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ինտեգրվածության շարունակական ընդլայնումը՝ ազգային կրթական առաջադեմ ավանդույթների եւ նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ, ինչպես նաեւ միջազգային լայն համագործակցության ապահովումը,

զ) ներկայիս ասպիրանտական ծրագրերի համապատասխանեցումը համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում: Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ:

է) գիտական կազմակերպությունների եւ բուհերի աստիճանական ինտեգրման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծումը՝ ներկայիս ԳԱԱ համակարգում գործող եւ գերատեսչական գիտական կազմակերպություններին հնարավորություն տալով ինքնուրույն գործելու, միավորվելու գիտական ցանցերում կամ ընդգրկվելու բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ,

ը) կրթության ու գիտության համակարգի բարեփոխումների ու նորարարությունների խթանման հիմքերի ստեղծումը, բուհ-հետազոտություն-տնտեսություն կապի ամրապնդումը ու կարգավորող չափանիշների ներդրումը, ինչպես նաեւ երկու համակարգերի մոտեցումների ու բաղադրիչների միասնականացումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ՝Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1999թ.-ին, «Գիտական եւ գիտատեխնիկական գործունության մասին» օրենքը՝ 2000թ.-ին, իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ 2004թ.-ին: Նշված օրենքների ընդունման պահից ի վերբարձրագույն կրթության եւ գիտությանհամակարգերում իրականացվել են կարեւոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացին միանալու (2005թ.), Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մասկազմելու (2010թ.), Եվրոպական հետազոտական տարածքի Հորիզոն 2020 ծրագրում ինտեգրվելու (2014թ.), միջազգային կրթական եւ գիտական լայն համագործակցության մեջ ընդգրկվելու հանգամանքով:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ օրենքները վերանայելու եւ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտները կարգավորող նոր օրենքներ մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնամյակի պատմություն: Գործող օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերում իրականացվել են կարեւոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունը սահմանափակվում էր համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի,Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի եւ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվել են ոլորտում առկա վիճակի վերլուծությանն ուղղված մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքները հստակ մատնանշում էին վեր հանված խնդիրների լուծումը եւ համակարգի՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացումը խոչընդոտող օրենսդրական բացերը:

Այսպես, 2012թ.-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվերով պատրաստվել է «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը եւ հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում», ինչպես նաեւ 2013թ.-ին՝ «Կառավարման խնդիրների լուծումը` Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» եւ 2015 թ.-ին՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվար-քության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծություն» զեկույցները:

Հետազոտությունները հիմք են հանդիսացել երկու ոլորտները կարգավորող նոր օրենքների մշակման համար, որոնց նախագծերի մասնագիտական եւ հանրային քննարկումները սկիզբ առան 2015 թ.-ից: Այդ փուլում զուգահեռաբար շրջանառության մեջ էին «Բարձրագույն կրթության մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» առանձին օրինագծերը, որոնք սակայն չէին ապահովում միջազգային միտումներին համապատասխան բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների ինտեգրումը, բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի պահպանվող ժամանակավրեպ բաժանվածությունը մի կողմից ակադեմիական եւ գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձեւավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում եւ գիտահետազոտական գործունեության մեջ երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը:

Այդ հիմնարար խնդիրը լուծելու համար ու բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձեւավորման ու իրականացման հիմքերը եւ պայմանները ապահովելու նպատակով նախարարությունը նախաձեռնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն առաջարկում է ոլորտի օրենսդրական միասնական կարգավորումը:

Օրենքի նախագծով նախատեսված տարբեր դրույթների հետ կապված ուսումնասիրվել է նաեւ մի շարք երկրների (Ֆինլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, Լիտվա, Ուկրաինա, Էստոնիա, Վրաստան, Ավստրալիա, ԱՄՆ եւ այլն) համապատասխան կարգավորող օրենսդրությունները, բացի այդ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկվել է նաեւ ԵՄ, ԵԽ, ՀԲ միջազգային եւ տեղական փորձագետների հետ:

Այդ բարեփոխումներից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն այնուամենայնիվ սահմանափակվում է օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ:

Այսպես, վերը նշված օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային արդի չափանիշներին, չեն նպաստում բարձրագույն կրթության ու գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների եւ սկզբունքների կիրառումը, դրանց արդյունավետ փոխգործակցությունը, բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապը, ինչպես նաեւ սահմանադրական պահանջից բխող՝ բուհերի ինքնակառավարման հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության եւ ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները:

Բարձրագույն կրթության կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման եւ կարգավորման դրույթներից են մասնավորապես բուհերի կազմակերպաիրավական, կառավարություն– նախարարություն-բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը:

Գիտության ոլորտում հստակեցման կարիք ունեն նաեւ կառավարություն-պետական կառավարման լիազոր մարմին-գիտական կազմակերպություն իրավասության սահմանները, միջազգային չափանիշներին համապատասխան գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, ինչպես նաեւ գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները եւ կրթություն-գիտություն-տնտեսություն կապի խրախուսման մեխանիզմները:

Օրենսդրական կարգավորումների հետընկնումներն էապես սահմանափակում են բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի հետագա արդիականացման, միջազգայնացման եւ դրանցից բխող մրցունակության բարձրացման հնարավորությունները, մասնավորապես.

ա) պահպանվում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական եւ գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձեւավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում եւ գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը,

բ) բացակայում են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանօրենսդրական հիմքերը, այդ պատճառով փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը եւ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման ԽՍՀՄ-ից ժառանգած երկաստիճանությունը,

գ) օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով էապես սահմանափակված են բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ ուսանողների, ակադեմիական եւ գիտահետազոտական կազմի շարժունության մեխանիզմները,

դ) բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացին եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ճկուն կերպով փոփոխվելու հնարավորությունից: Որոշ առարկաների առկայությունը ծրագրում ուղղակիորեն պարտադրվում է օրենսդրորեն՝ անկախ կրթական ծրագրի նպատակից եւ վերջնարդյունքից: Շարունակում է պահպանվել կրթության կազմակերպման ժամանակավրեպ բաժանումը առկա եւ հեռակա ուսուցման համակարգերի ու բացակայում է ուսանողների հնարավորությունները մասնակցելու իրենց կրթական ծրագրերի ձեւավորմանը՝ ընտրելու դասընթացները, ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) եւ տեւողությունը ըստ իրենց անհատական ունակությունների, աշխատանքային զբաղվածության եւ ֆինանսական հնարավորությունների:

ե) Օրենսդրական կարգավորման խնդիրներ ունեն նաեւ բուհերի կրթական ծրագրերի լիցենզավորման հարցերը: Ծրագրային հավատարմագրումը պարտադիր բնույթ չի կրում, ինչը էական ազդեցություն ունի կրթության որակի պատշաճ ապահովման վրա,

զ) պահպանվում է բուհերի ֆինանսավորման սխեման ըստ ուսանողների թվի, բուհի ենթակառուցվածքների զարգացման եւ կրթության որակի բարելավմանն ուղղված ֆինանսավորում չի իրականացվում, գործող օրենսդրությամբ չի ապահովվում բուհերի պատշաճ ֆինանսական ինքնավարությունը,

է) բուհերի ընդունելության գործող կարգավորումներով պետական պատվերի տեղերը հատկացվում են բուհերին՝ ըստ հաստատված մասնագիտությունների, իսկ ընդունելությունը բակալավրի կրթական մակարդակում իրականացվում է միասնական մրցույթի միջոցով՝ սահմանափակելով դիմորդների հնարավորություններն ընտրելու ուսումնական հաստատությունը եւ հավակնելու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրենց ընտրած մասնագիտություններով,

ը)  օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների իրացման երաշխիքները, հաշվետվողականության եւ հասարակական պատասխանատվության մեխանիզմները: Բուհերի եւ գիտական կազմակերպությունների կառավարման ներքին օղակներում մասնակցային միջավայրի բացակայությունը, մասնագետներին ներգրավելու բաց, թափանցիկ եւ ճկուն մեխանիզմների բացակայությունը, անցկացվող մրցույթների ֆորմալ բնույթը անդրադառնում են երիտասարդ մասնագետների առաջխաղացմանվրա,

թ) Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ եւ ազատություններով՝ կայացվող որոշումներն ենթակա են վավերացման ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից: Շարունակում է գործել բուհերի կառավարման ներկայիս սխեման, որն իր արտաքուստ հավասարակշռված լինելով հանդերձ կառավարչական լուրջ թերություններ ունի՝ մասնավորապես, նախատեսում է պետական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավում, գործարար շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայությունը խիստ պայմանական բնույթ ունի, ուսանողները  քվեարկելու իրավունք ունեն կադրային հարցերում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Վերը նշված օրենսդրական բացերը լրացնելու եւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հիմքերը եւ պայմանները ապահովելու նպատակով«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ամբողջական եւ հստակ կերպով սահմանվում են՝

1. Բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները եւ մեխանիզմները՝

- ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի եւ գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով,

- պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձեւով ուսման վարձի փոխհատուցում,

- մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները եւ պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջեւ:

3. Անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության եւ աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր եւ կոնսորցիումներ ձեւավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով:

4. Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում: Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող են իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ:

5. Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձեւերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով եւ ֆինանսական հնարավորություններով:

6. Երկու եւ ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել եւ իրականացնել կրթական ծրագիր եւ շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով):

7. Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ եւ կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը:

8. Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող եւ սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ (կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:

9. Կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձեւից եւ կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բուհընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը:

10. Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձիք

Օրենքի նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: Օրենքի նախագծի քննարկման գործընթացում ներգրավվել են նաեւ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, օտարերկրյա եւ տեղական փորձագետներ:

Հաշվի առնելով Նախագծի առանցքային դրույթների նորարարական բնույթը, հանրության հետ կառուցողական երկխոսություն ապահովելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերից մեկնարկել են  հանրային քննարկումներ՝ հարցազրույցների, բանավեճերի, մամուլի ասուլիսների, թիրախային խմբերի հետ հանդիպումների ձեւաչափով՝ օգտագործելով տարբեր հարթակներ: Նկատի ունենալով նախագիծը հանրությանը համակարգված մատուցելու անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ հանդիպումներ են կազմակերպվել բուհերի ռեկտորների, հասարակական կազմակերպությունների, նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ, հանրային խորհրդի կրթության ենթահանձնաժողովում եւ մի շարք քննարկումներ են տեղի ունեցել տարբեր բուհերի ակադեմիական, վարչական եւ ուսանողության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԳԱԱ ղեկավարության եւ ինստիտուտների տնօրենների հետ: Նշենք նաեւ, որ 2019թ. դեկտեմբերի 20-ին նախագծի առանցքային դրույթները ներկայացվել է նաեւ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Ազգային Ժողովում հրավիրված խորհրդարանական լսումներում:

Միաժամանակ, հասարակությանն իրազեկման նպատակով 2019թ. նոյեմբերի 28-ից օրենքի նախագիծը սահմանված կարգով հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում,  իսկ դեկտեմբերի 3-18-ը տեղադրված է եղել նաեւ հանրային քննարկումների e-draft հարթակում:

5. Ակնկալվող արդյունքը.

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ամբողջական եւ հստակ կսահմանվեն՝

- բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը եւ պայմանները,

- բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության կատարողականի արդյունքային ցուցիչների /KPI/ հիմքերը,

- կրթական, հետազոտական, տեխնոլոգիական եւ նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտահետազոտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները եւ մեխանիզմները (օրենքի նախագծով հիմնականում նախատեսվելու են բուհերի ֆինանսավորման եւ ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների եւ մեխանիզմների սահմանումը, գիտահետազոտական գործունեության բնագավառում պետության  կողմից ֆինանսավորման իրականացում ծրագրային սկզբունքով` գիտական փորձաքննության միջոցով),

- բարձրագույն ուսումնական հաստատության եւ գիտահետազոտական կազմակերպության գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները եւ պահանջները, որը կարտացոլի հաստատության պատասխանատվությունը եւ կատարողականությունը պետության ու հասարակության առջեւ,

- բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում միջազգային պահանջներից ելնելով անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները եւ մեխանիզմները:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը եւ դրա դրույթներին համապատասխան հարակից օրենքներում անհրաժեշտ փոփոխությունների ու լրացումների կատարումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման արդի վիճակին եւ միջազգային չափանիշներին, կնպաստի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի առաջընթացին եւ դինամիկ զարգացմանը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդումնան կապակցությամբ Հայաստանի  Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացման մասին



«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում



 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                         ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1942-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ