Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի՝
1. «ասպիրանտների» բառից հետո լրացնել «պետությունից ստացվող ուսանողական ֆինանսական խրախուսումները,» բառերը, իսկ «ինչպես նաեւ» բառերից հետո՝ «բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների այն ուսանողական ֆինանսական խրախուսումները եւ միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների» բառերը,
2. «ասպիրանտների,» բառը հանել:
Հոդված 3.
Սույն օրենսգրքի 1-ին հոդվածը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: