Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6295-16.06.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի N ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.10 եւ 18.11 կետերով

«18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում` տարեկան - բազային տուրքի 200-ապատիկը »

«18.11. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն` տարեկան - բազային տուրքի 3000-ապատիկը »

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: