Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6295-16.06.2005-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության(1997 թվականի դեկտեմբերի 27, ՀՕ-186) օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.10 եւ 18.11 կետերով`

«18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում` տարեկան - բազային տուրքի 200-ապատիկը

18.11. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն` տարեկան - բազային տուրքի 1000-ապատիկը »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: