Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186-Ն) 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.10-րդ եւ 18.11-րդ ենթակետերով`
«18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկը | |
18.11. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկը»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: