Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին» բառը փոխարինել «դոկտորանտներին» բառով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի «գ» կետից հանել «մասնագիտական» բառը:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. «օրդինատոր» եւ «օրդինատորին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ» եւ «կլինիկական ռեզիդենտին» բառերով,
2. «եւ դոկտորանտ» եւ «եւ դոկտորանտին» բառերը հանել, իսկ «(ասպիրանտ)» եւ «(ասպիրանտին)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)» եւ «(դոկտորանտին)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. «կլինիկական օրդինատուրայի» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառով,
2. «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի» բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)» բառերով, իսկ «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-րդ եւ 70-րդ հոդվածի 4.1-րդ մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «բարձր որակավորման» բառերը փոխարինել «բարձրագույն կրթությամբ» բառերով, իսկ «(ակադեմիա)» եւ «, հետբուհական» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 70-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «առկա եւ հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով,
2. 2-րդ եւ 4.1 մասերում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով,
3. 6-րդ մասում «, ասպիրանտների» բառը փոխարինել «(դոկտորանտների)» բառով,
4. 7-րդ մասում «առկա ուսուցումը» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով,
5. 8-րդ մասում «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 10.
Սույն օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-7-րդ եւ 9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: