Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-79712-04.12.2020-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «առկա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1.«հաստատություններում առկա ուսուցման» բառերըփոխարինել «հաստատություններ առկա ուսուցման ձեւով (Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ) սովորելու նպատակով» բառերով,

2. «(ասպիրանտներին,)» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում «հեռակա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «,իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ մասնակի բեռնվածությամբ,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 11-րդ կետում «հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում» բառերը փոխարինել «հաստատությունում մասնակի բեռնվածությամբ» բառերով,

2. 11.2 կետում «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «ոստիկանության ուսումնական հաստատությունում մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասում՝

1. «եւ հետբուհական» բառերը հանել,

2. «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-4-րդ հոդվածները եւ 5-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: