Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-79714-04.12.2020-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1. «օրդինատոր» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտ» բառերով,

2. «կամ դոկտորանտ» բառերը հանել, իսկ «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1. «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով,

2. «(ասպիրանտներին,)» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում «հեռակա ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «համապատասխան կրթական ծրագրով մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է  մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին հոդվածի 2-րդ մասը, 2-րդ եւ 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: