Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «ինտերնատուրայում» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ինտերնատուրան» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրան» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`
1. «օրդինատոր» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտ» բառերով,
2.«կամ դոկտորանտ» բառերը հանել, իսկ «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում`
1. «դիպլոմավորված մասնագետի» բառերը փոխարինել «մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող» բառերով, իսկ «ինտեգրացված» բառը փոխարինել «ինտեգրված» բառով,
2. «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասում «Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)» բառերը փոխարինել «Դոկտորանտուրա» բառով:
Հոդված 6. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ մասի 4-րդ կետում «կամ հետբուհական» բառերը հանել:
Հոդված 7. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կամ հետբուհական» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի`
1. 6-րդ մասի 6-րդ կետում`
1) «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով,
2) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով,
2. 8-րդ մասում «պրոֆեսորադասախոսական բնույթի» բառերը փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում`
1. «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ,» բառերը,
2. «ասպիրանտուրա,» բառը հանել,
3. «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:
Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի`
1. 7-րդ կետում`
1) «ասպիրանտուրա,» բառը հանել,
2) «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով,
2. 8-րդ կետում`
1) «ասպիրանտուրայից,» բառը հանել,
2) «կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայից (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրայից)» բառերով:
Հոդված 11. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում`
1. «ասպիրանտուրա,» բառը հանել,
2. «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «կամ հետբուհական» բառերը հանել:
Հոդված 13. Սույն օրենքի 61-րդ հոդվածի`
1. 14-րդ մասում «ինտերնատուրայում կամ օրդինատուրայում», «ինտերնատուրայի» եւ «ինտերնատուրայում եւ օրդինատուրայում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում», «կլինիկական ռեզիդենտուրայի» եւ «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:
2. 15-րդ մասում`
1) «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ,» բառերով,
2) «ասպիրանտուրա,» բառը հանել,
3) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:
Հոդված 14. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ,» բառերով:
Հոդված 15. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 6-7-րդ հոդվածները, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 2-րդ մասի 2-րդ կետը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 12-րդ հոդվածը,13-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասի 1-ին կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 14-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: