Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 5-րդ մասում, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերում եւ 2-րդ մասում, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում եւ 41-րդ հոդվածի 1-ին մասում «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի`
1. 4-րդ կետի «բ» ենթակետում «մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում» բառերով,
2. 5-րդ կետի «ա» ենթակետում «առկա ուսման» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ ուսումնառության» բառերով, իսկ «5» թիվը փոխարինել «6» թվով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: