Armenian ARMSCII Armenian
Կ-6296-16.06.2005-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193-Ն) 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 18-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով`
 
«9.  Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում  ԿՄ   Բ              Ո   Հ   Վ
10. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն  ԿՄ  Բ      Փ     Ո  Հ   Վ»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: