Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-79721-04.12.2020-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածի`

1. 5-րդ պարբերությունում «եւ բարձրագույն» բառերը հանել,

2. 5-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություն`

«Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեություն իրականացնող բուհերում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների, բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ եւ միջպետական համաձայնագրերով ստեղծված (նաեւ` օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր), հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: