Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 1-ին, 1.1-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.7-րդ, 1.8-րդ, 3-րդ, 3.1-րդ եւ 3.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1.6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.6 | պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված (հաշվառված) կազմակերպություններին, առանձնացված ստորաբաժանումներին ու հիմնարկներին անձի դիմումի համաձայն պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) համար (առանց փոփոխությունների գրանցման կամ հաշվառման) | բազային տուրքի 10-ապատիկի չափով». |
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.12-րդ կետով.
«1.12. | Պետական միասնական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) ենթակա | |
1) ոչ առեւտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների) պետական գրանցման համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
|
2) կուսակցությունների պետական գրանցման համար | Բազային տուրքի 50-ապատիկի չափով |
|
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
|
4) Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար | Բազային տուրքի 50-ապատիկի չափով |
|
5) իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների (բացառությամբ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրառման, պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար , ինչպես նաեւ այն տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար, որոնք արդիականանում են պետական միասնական գրանցամատյանում ինքնաշխատ կերպով) գրանցման համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
|
6) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք արդիականանում են ինքնաշխատ կերպով) փոփոխության պետական գրանցման համար | Բազային տուրքի 5-ապատիկի չափով |
|
7) պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար | Բազային տուրքի 30-ապատիկի չափով |
|
8) իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար | Բազային տուրքի 20-ապատիկի չափով |
|
9) իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում, փոփոխության պետական գրանցում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում) | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
|
10) հիմնարկների եւ առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում) | բազային տուրքի 50-ապատիկի չափով». |
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ, «2. անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար բազային տուրքի եռապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 12-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Իրավաբանական անձն ազատվում է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերակազմակերպվելու կամ կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու օրենքով սահմանված անհրաժեշտությամբ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների քննության համար պետական տուրքը գանձվում է դիմումը ներկայացնելու պահին գործող պետական տուրքի դրույքաչափերով: