Armenian ARMSCII Armenian
Կ-7622-13.10.2020,07.12.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.12-րդ եւ 2.13-րդ կետերով.
 
«2.12. թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործում բազային տուրքի
20-ապատիկի չափով
2.13. թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում՝ տարեկան բազային տուրքի
20-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: