Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 16913 հոդվածից հետո լրացնել նոր 16914 հոդված հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16914 . Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության ապօրինի գործունեություն կազմակերպելը
Ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվել` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:»:
Հոդված 2. 2441 հոդվածում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:
Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով»
Հոդված 3. 2442 հոդվածում «եւ 16913 » բառերը փոխարինել «,16913 եւ 16914 » բառերով.
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: