Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-806-15.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-6-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքի 2-րդ հոդվածում «2021» բառը փոխարինել «2022» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-6-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

ՀՀ վարչապետի աշխատակազմ 2020 թվականի նոյեմբերի 23-ի N ՍԹ/6808-2020 գրությամբ ներկայացված Օրենքի նախագիծը լրամշակվել է Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի կոմիտեի նիստի քննարկման ժամանակ արված առաջարկությունների հիման վրա եւ ներկայացվող Օրենքի նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:

Նախագծով ներկայացված մյուս առաջարկությունը մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ՀՀ կառավարությունը սահմանում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը եւ շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը: Ներառվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (Կ-585-23.04.2020,11.06.2020-ՊԻ-011/1):

2. Առկա իրավիճակը

2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ շինության ավարտական ակտը իրավունքի պետական գրանցման ներկայացնելու փուլում նախագծային փաստաթղթերի անհրաժեշտությունը բացակայում է? Օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը: Ժամկետի սահմանումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախագծային փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն Կադաստրի կոմիտե: Այդուհանդերձ, մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը հնարավոր չէ ապահովել էլեկտրոնային հարթակի գործարկումը, փոխգործելիությունը՝ տեխնիկական դժվարություններից ելնելով, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվելու 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային հարթակի գործարկմամբ փոխգործելիության ապահովմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը եւ շինության շահագործման թույլտվությունները:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-6-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում

Գրություն