Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-809-15.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի  հետաքրքրվածությամբ:

Սույն Համաձայնագրով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների առաքման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության պայմանները:

Սույն Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով եւ չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների (այսուհետ՝ Ապրանքներ) Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Սույն Համաձայնագրի կատարման համակարգման եւ վերահսկման իրավասու մարմիններ են ճանաչվում՝ ղազախական կողմից – ածխաջրածինների եւ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտադրության բնագավառում իրավասու մարմինը, հայկական կողմից – Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝

Սույն Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատեւ առեւտրատնտեսական հարաբերություններ:

Սույն Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ մասին

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերում ծավալվող ակտիվ փոխշփումներին ու գործընթացներին նպաստում են երկու պետությունների՝ հատկապես ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամակցության հանգամանքը, ինչպես նաեւ նրանց ակտիվ համագործակցությունը մի շարք այլ միջազգային կառույցներում, որոնց շրջանակներում կայացած բարձր եւ տարբեր մակարդակի բազմաթիվ հանդիպումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա առաջ մղման ու զարգացման համար:

Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ նավթամթերքի մատակարարման բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2018թ. նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեւի հանդիպման ընթացքում:

Համաձայնագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության պայմանները Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգվող ապրանքները, բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի ու ածուխի Հայաստանի Հանրապետություն մատակարարելու մասով:

Համաձայնագրի ստորագրումը, այնուհետեւ ուժի մեջ մտնելը կամրապնդի էներգետիկ ոլորտի հայ-ղազախական փոխշահավետ համագործակցությունը, կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ կխթանի ԵԱՏՄ շրջանակներում տվյալ բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը  2020թ. հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ        Ավետ Ադոնց

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. հուլիսի 16-ին, Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

2020թ. հուլիսի 21-ի դրությամբ՝ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ                  Ավետ Ադոնց

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2020Թ. ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ՝                                           ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ
 

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետությանհամար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, մասնավորապես.

Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող Ղազախստանի  Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման առաքվող ապրանքները ենթակա չեն արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ եւ ԵԱՏՄ երկրներ: Նշված պայմանի խախտման դեպքում Համաձայնագրի նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հայկական կողմը ղազախական կողմին վճարում է ԱՄՆ դոլարով հաշվարկված, խախտման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ Ղազախստանի Հանրապետությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցման գումարներ՝ արտահանված եւ վերաարտահանված ապրանքների համար:

Համաձայնագրի նույն հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ հայկական կողմի կողմից նախատեսված փոխհատուցման գումարների չվճարման դեպքում նշված գումարը ճանաչվում է Ղազախստանի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտք:

Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ պարտականությունները կատարող       ՍԵՐԳՈ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ վարչապետի նամակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

3 սեպտեմբերի 2020 թվականի  N 1450- Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ                               Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. սեպտեմբերի 4
Երեւան