Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-631-17.06.2005-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)158-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 158. Առեւտրի իրականացման վայրին, առեւտրի,հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտներին ներկայացվող պահանջները խախտելը`

Պիտանիության, երաշխիքային եւ ծառայության ժամկետներն անցած ապրանքներ` առանց այդ մասին գրավոր հայտարարություն տալու վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:

Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներինբավարարող ցուցանակով չապահովելը եւ աշխատանքային ռեժիմը չպահպանելը՝

առաջացնում էտուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Ելնելով տվյալառեւտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առեւտրի օբյեկտը օրենքովվաճառքիթույլատրված ապրանքներիհամար օրենսդրությանըհամապատասխան՝ ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւչափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւչափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաեւ տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Առեւտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 1581 -րդ հոդվածով հետեւյալխմբագրությամբ՝

«Հոդված 1581 Վաճառողին, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչինեւ աշխատողին ներկայացված պահանջները չկատարելը

Հանրային սննդի օբյեկտներում, օրենքով սահմանված դեպքերում, առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Կենցաղային ծառայության օբյեկտներում, օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի կամ առանցառնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում վաճառողի կողմից սննդամթերք վաճառողներին եւ հանրային սննդի աշխատողներին աշխատանքային արտահագուստով չապահովելը վաճառողի նկատմամբ

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպչի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված դեպքերում, առանց համապատասխան պայմանագրերի կնքման վաճառատեղերի տրամադրումը՝

առաջանում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար :

Առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի , կենդանիների շուկաներում եւ կրպակներում օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը ( իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Առեւտրի օբյեկտում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւգյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առեւտրի իրականացման վայրերում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելըեւ (կամ) վերադարձնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով»:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկաբովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը

Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 169 16 -րդ հոդվածով, հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 169 16 Առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը՝

Առանց թույլտվության ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Խաղատները, բաղնիքները, սաունաները, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներն առանց թույլտվության ժամը 2 3 .00-ից հետո աշխատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումըեւ իրացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Առանց թույլտվության տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենսգրքի 219-րդհոդվածից հանել«162»թիվը:

Հոդված 6. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր մասով հետեւյալխմբագրությամբ՝

«Տեղական ինքնակառավարման մարմիններըքննում են սույն օրենսգրքի 158, (բացառությամբ երկրորդ եւ երրորդ մասերի)1581 , 162 եւ 16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը»:

Հոդված 7. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածը շարադրել հետեւյալխմբագրությամբ՝

«Հոդված 2447 Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսականզարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը

Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով եւ 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջների եւ պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող գլխավոր պետական տեսուչը»: