Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝
3) «2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի հետեւանքով տնտեսավարողների մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել, հնարավորություն ընձեռել բոլոր տնտեսավարողներին՝ կատարվող ներդրումների համար, ժամկետը եւս 1 տարով երկարաձգել՝ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. օրենքի նախագիծը,
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ