Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8191-22.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին պարբերությունում, 2-րդ մասի 1-ին պարբերությունում, 4-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 6-րդ հոդվածի 1-ին մասում «հանձնաժողովի նյութական» բառերը փոխարինել «հանձնաժողովի, նյութական» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ «ժբ» եւ «ժգ» կետերով`

 «ժբ) ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով կապարակնքել տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք եւ (կամ) փաստաթղթեր.

ժգ) օգտվել ստուգման համար անհրաժեշտ, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ եւ այլ սարքեր:»:

Հոդված 5. Օրենքի N 21 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: