Armenian ARMSCII Armenian
Կ-8191-22.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների» բառերը, իսկ նույն մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությունը, 2-րդ մասի առաջին պարբերությունը, 4-րդ մասի երկրորդ պարբերությունը եւ 6-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «բութ» կետադրական նշանով:

Հոդված  4. Օրենքի 2.1-ին հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: