Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի`» բառերով,
2) «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված իրավախախտումների, որոնց դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 171.2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով`
«2. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 171.5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով`
«2. Ֆիզիկական անձի անբարեխիղճ մրցակցության գործողությունը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 171.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 171.7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածի`
1) Վերնագրում` «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով,
2) 1-ին մասում` «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով,
3) 2-րդ մասում` «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով,
4) 3-րդ մասում` «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 171.9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 171.10-րդ հոդվածում «Պետական կամ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «Պետական օժանդակություն տրամադրող» բառերով: