Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի (2002 թվականի դեկտեմբերի 26-ի, ՀՕ-505-Ն, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարության կառավար՟ման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի» բառերից հետո լրացնել «Հայաս՟տա՟նի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկա՟վարի առաջին տեղակալի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրա՟պե՟տու՟՟թյան նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի տեղակալի» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 633-Ն եւ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» 634-Ն որոշումների համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմակերպվել եւ դարձել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ:
Վերը նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալի, Ջրային տնտեuության պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը այլեւս չեն կանոնակարգվում «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Խնդիրը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: