Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի հետ կապված:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: